ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է աշխատել Հնդկաստանի հետ՝ զարգացնելու տնտեսական կապերը և լուծելու անկանոն միգրացիային առնչվող մտահոգությունները, նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Վաշինգտոնում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։
Կողմերը վարահաստատել են հանձնառությունը՝ շարունակելու ամրապնդել Միացյալ Նահանգների և Հնդկաստանի միջև գործընկերությունը:
Ռուբիոն ու Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն, ինչպես նաև ԱՄՆ-Հնդկաստան հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, մասնավորապես տեխնոլոգիաների, պաշտպանական, էներգետիկայի ոլորտներում։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին նախարար Լոյդ Օսթինը 2023-ի ամռանն այցելել էր Հնդկաստան։ Նա Հնդկաստանում հայտարարեց, որ «Դելին և Վաշինգտոնը ճանապարհային քարտեզ են մշակել զարգացնելու երկկողմ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում»։
2020-ին Թրամփն էր Հնդկաստան այցելել՝ իր նախագահության առաջին շրջանում։ Այն ժամանակ արևմտյան աղբյուրները հայտնում էին, որ տարաձայնությունները երկու երկրների միջև պահպանվում են՝ նշելով, որ Դելին չի ցանկանում երաշխավորել ամերիկյան ապրանքների, նախևառաջ՝ գյուղմթերքի անարգել մուտքը հնդկական շուկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ի պետքարտուղարը փորձում է մեղմել Հնդկաստանի հետ առևտրային լարվածությունը