Մատչելիության հղումներ

Օսթին․ «Դելին և Վաշինգտոնը ճանապարհային քարտեզ են մշակել ռազմարդյունաբերության ոլորտում»


Դելին և Վաշինգտոնը ճանապարհային քարտեզ են մշակել, որի նպատակն է զարգացնել երկկողմ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, Հնդկաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը։

«Հնդկաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը այն անկյունաքարային գործոնն է, որ ապահովում է ազատությունն ու թափանցիկությունը Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ավազաններում։ Մեր երկու հզոր պետությունների միջև խորացող կապերը, ռազմական համագործակցությունն ու տեխնոլոգիական ինտեգրումը կարող են ծառայեցվել համաշխարհային բարօրությանը», - ասել է Պենտագոնի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG