Թրամփ. ԱՄՆ - Իրան հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 4-ը մայիսի, 2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել մոտ երկու-երեք շաբաթ։

ABC News-ի փոխանցմամբ՝ նա այս կանխատեսումն արել է Hugh Hewitt Podcast-ին տված հարցազրույցում, նշելով, որ հակամարտությունը կարող է շարունակվել ևս երկու կամ երեք շաբաթ, բայց Վաշինգտոնը չի կենտրոնանում հստակ ժամկետների վրա։

Թրամփը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք հրադադարի ռեժիմն ավարտված է, հատկապես երբ երեկ հարվածներ էին հասցվել Միացյալ Արաբական Էմիությունների տարածքին։

Միացյալ Նահանգների նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի հարստացված ուրանը կարող է «կիրառելի չլինել», միևնույն ժամանակ նշելով, որ ցանկանում է այդ հարստացված ուրանը «վերահսկողության տակ վերցնել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ՀեգսեթՊակիստանը զսպվածության կոչ է արել՝ դատապարտելով Թեհրանի հարձակումները ընդդեմ ԱՄԷ-իՀորմուզի իրադարձությունները ցույց են տալիս՝ ռազմական լուծում չկա. ԱրաղչիԹեհրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում հրթիռակոծել է ամերիկյան ռազմանավ, Վաշինգտոնը հերքում է