Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարում է՝ Հորմուզի իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում չկա:
«Քանի որ բանակցությունները առաջընթաց են գրանցում Պակիստանի բարեհամբույր ջանքերի շնորհիվ, ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի, որ չարամիտների կողմից կրկին ճահիճ չքաշվի։ Նույնը պետք է անեն նաև ԱՄԷ-ն։ «Ազատություն» նախագիծը փակուղի է», - X-ում գրել է Արաղչին։
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները նախօրեին հայտարարել էին, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողացել է չեզոքացնել Իրանից արձակված հրթիռներ:
Դրան զուգահեռ իրանական հարվածային ԱԹՍ-ն քիչ առաջ թիրախավորել է ԱՄԷ տարածքում գտնվող Ֆուջեյրա քաղաքի նավթային համալիրը։