Թուրքիան հերքում է հունիսի 4-ին ՀՀ սահմանի բացման մասին լուրերը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հերքել են լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները՝ Հայաստանի հետ սահմանի բացման ամսաթվի վերաբերյալ։

Ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայի դիվանագիտական աղբյուրները հայտարարել են, որ Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման հստակ ժամկետ դեռևս որոշված չէ։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը չորս տարի է, ինչ շարունակվում է, մինչև այժմ ձեռնարկվել են վստահության ամրապնդման բազմաթիվ քայլեր՝ ընդգրկելով տրանսպորտի, մշակույթի, առևտրի և կրթության ոլորտները։ Սահմանի հարցով նույնպես իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։ Որոշումների ընդունման դեպքում դրանք հնարավորինս արագ կյանքի կկոչվեն։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկրի և Հայաստանի միջև գործընթացը նոր թափ կստանա։ Սակայն սահմանային անցակետերի բացման ժամանակացույց առայժմ չկա»,- հղում անելով Անկարային՝ գրում է «Ազերթաջը»։

Ավելի վաղ թուրքական «Cumhuriyet» թերթը գրել էր, թե Հայաստանի հետ սահմանային անցակետի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հանդիպել են Հայաստանի վարչապետը և Թուրքիայի փոխնախագահը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրություն