Թուրքիան դեմ է Իրանի դեմ ռազմական գործողություններին

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիան դեմ է Իրանի դեմ ռազմական գործողություններին, այսօր ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ընդգծելով, որ Անկարան ուշադիր հետևում է հարևան երկրում զարգացումներին։

«Թուրքիայի համար ձեռնտու է, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային դերակատարների հետ և կանխի անկայունության հանգեցնող իրադարձությունները», - ասել է Ֆիդանը։

Թուրք նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա խնդիրները կլուծվեն կա՛մ ուղիղ, կա՛մ միջնորդավորված երկխոսության միջոցով։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ քննարկում է Իրանում ստեղծված իրավիճակին արձագանքելու հնարավոր քայլերը։

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ Իրանում անցած տարեվերջին սկիզբ առած հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է մոտ 2 հազար 600-ի, կան բազմաթիվ վիրավորներ: Ցույցերի ընթացքում, ըստ նույն աղբյուրների, ձերբակալվել է ավելի քան 18 հազար 400 մարդ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ես չգիտեմ՝ արդյոք Իրանը կընդունի նրան»․ Թրամփը՝ Ռեզա Փահլավիի մասին«Իրանը մարդկանց կախաղան հանելու որևէ ծրագիր չունի». ԱրաղչիԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի իր ռազմաբազաներից անձնակազմի մի մասին դուրս է բերումԻրանում զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի. Թրամփը կոչ է արել շարունակել ցույցերը