Թեհրանում ՌԴ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով

Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներից հետո:

ԱՄՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ ավելի վաղ կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա ղեկավարությանը:

Ըստ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու ԱՄՆ հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աշխատանքներ՝ ՀՀ-ի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ