Թեհրանի վրա հարվածներն առաջիկա օրերին է'լ ավելի կուժեղանան․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ «հրահանգներ է տրել Իրանի դեմ արշավը շարունակելու» համար՝ պաշտպանության նախարարի, շտաբի պետի և
Ազգային անվտանգության ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավարի հետ հանդիպմանը։

«Մեր ուժերը այժմ ավելի ու ավելի են հարվածում Թեհրանի սրտին, և դա առաջիկա օրերին միայն ավելի կուժեղանա», - Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության ուժերի կենտրոնակայանի («Կիրյա») շենքի տանիքից հղած ուղերձում ասել է Բենյամին Նեթանյահուն։

«Այնուամենայնիվ, սրանք ցավոտ օրեր են։ Երեկ այստեղ՝ Թել Ավիվում, իսկ հիմա՝ Բեյթ Շեմեշում, մենք կորցրինք սիրելի մարդկանց։ Իմ սիրտը նրանց ընտանիքների հետ է, և ձեր բոլորի՝ Իսրայելի քաղաքացիների անունից վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում», - ասել է նա։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն օգտագործում է Պաշտպանության բանակի ամբողջ ներուժը՝ «մեր գոյությունն ու ապագան ապահովելու» համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի դեմ գործողության ընթացքում ամերիկացի 3 զինծառայող է զոհվել, վիրավորվել՝ 5-ը ԱՄՆ-ի և Իսրայելի համար այս պատերազմում հաղթանակ հնարավոր չէ․ Իրանի արտգործնախարարԻրանի նախագահը հայտարարել է, որ շարունակելու են գերագույն առաջնորդի հետքերով գնալԱլիռեզա Արաֆին՝ Խամենեիի ժամանակավոր փոխարինող ղեկավար խորհրդումԻրանը հաղորդում է 201 զոհի, 747 վիրավորի, Իսրայելը՝ 89 տուժածի մասինԻրանի առաջնորդ Խամենեին սպանված է