Թայվանը շարունակում է մնալ բարձր պատրաստվածության վիճակում, հայտնել Է առափնյա պահպանությունը:
Թայբեյը դատապարտել է կղզու շուրջ Չինաստանի անցկացրած լայնածավալ զորավարժությունները՝ որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք և բացահայտ սադրանք։
Reuters-ի հաղորդմամբ՝ չինական նավերը հեռացել են Թայվանի մոտից, սակայն Պեկինը դեռ պաշտոնապես չի հայտարարել զորավարժությունների ավարտի մասին:
Թայվանի անվտանգության ծառայության ներկայացուցիչը հավելել է, որ զինվորականների և առափնյա պահպանության արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնները շարունակում են աշխատել:
Երկօրյա վարժանքներից առաջ Թայվանի անվտանգության հիմնական աջակից Միացյալ Նահանգները հաստատել էր Թայպեյին ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը։ Ի պատասխան Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե Պեկինը «հուժկու կերպով կհակազդի» ամերիկյան զենքի խոշորածավալ վաճառքին՝ հավելելով, որ Թայվանի և Չինաստանի միավորմանը խոչընդոտելու ցանկացած փորձ «դատապարտված է ձախողման»։