Թաթոյանը Փաշինյանին մեղադրում է ատելության քարոզ անելու համար

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ատելության քարոզ անելու համար: Քարոզարշավի օրերին այլախոհներին, արցախցիներին թիրախվորելը, ըստ նախկին ՄԻՊ-ի, ամենալավն է ցույց տալիս, որ նրա սրտիկները կեղծ են:

«Այս իշխանությունն իրականում կապ չունի Եվրոպայի հետ: Ինչ խնդիրներ որ նախկինում եղել են, դրանք ավելի այլասերված ձևով հիմա են», - պնդեց Հայաստանի նախկին օմբուդսմենը:

Իշխանության համար պայքարող Թաթոյանը կարծում է, որ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունը խաղաղության թեմայից ատելության վերաճեց, քանի որ այս օրերին նա համոզվեց, որ չունի այն վարկանիշն ու աջակցությունը, ինչ նախորդ ընտրություններում է եղել:

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր»-ը այսօր Էջմիածնում է: Նրանք քայլում են փողոցներով, շրջում են, զրուցում էջմիածինցիների հետ ու ներկայացնում իրենց ծրագիրը: Էջմիածինցիներից մեկը դժգոհեց, որ ընդդիմությանը չհաջողվեց համախմբվել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծը Փաշինյանի քարոզարշավի 11-րդ օրը ևս ուղեկցվեց միջադեպերովՓաշինյանի հետ վիճաբանությունից հետո արցախցի տղամարդը ձերբակալվել է«Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ». Վարչապետ«23 գլխանի հրեշը», «փսիխոյի թուղթը», «վարկային համաներումը». քարոզարշավի 10-րդ օրը «Ես ուզում եմ իմ էրեխուն, կարա՞ս իմ էրեխուն բերես». Ազատի կացարանի հրդեհի հետևանքով զոհվածի մայրը՝ Փաշինյանին«Օտարերկրյա լրտես», «Ամեն մեկի հետևից թուրքի բեղ ա երևում». իշխանություն-ընդդիմություն հեռակա բանավեճը նոր թափ ստացավԴարձյալ Քոչարյանին «նստեցնելու» խոստում, ՀՀ տորթ-քարտեզ, սրճարանում ծխող պաշտոնյա. ՔՊ քարոզարշավը Աջափնյակում«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ատելության խոսք». վարչապետին ուղղված խոսքերից հետո շենգավիթցին ճաղերի հետևում է«Լակոտիդ բռնելու ենք». Փաշինյանը սպառնում է Ծառուկյանին, ԲՀԿ առաջնորդն արձագանքում է