Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Սյունիքի մարզի Շաքի գյուղից տեսարան, արխիվ

Քրեական վարույթի շրջանակում Սյունիք ներթափանցած ադրբեջանցի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հայաստանում ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել էր զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: Այսօր ավելացավ նաև սահմանը ապօրինի հատելու ու զենքի մաքսանենգության հոդվածը:

  • Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից երեկ Սյունքի Շաքի գյուղում տեղացի մի կին է վիրավորվել:
  • Նասիմ Մուսաևը, ըստ Բաքվի, Լաչինի զորամասը ինքնակամ լքել է սեպտեմբերի 26-ին: Երևանի ու Բաքվի պաշտոնական պարզաբանումներից պարզ չի դառնում, թե կոնկրետ երբ է զինծառայողը հատել Հայաստանի սահմանը ու քանի օր է շրջել Սյունիքում՝ նախքան երեկ ձերբակալվելը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շաքիի միջադեպից մեկ օր անց. ինչ է հայտնի