Մատչելիության հղումներ

Հանրային աղմուկից հետո ադրբեջանցու գործով ավելացավ սահմանը ապօրինի հատելու հոդվածը

Շաքի գյուղը
Շաքի գյուղը

Հանրային աղմուկից հետո դատախազությունը Սյունիք ներթափանցած ադրբեջանցու գործով առանձին քրեական վարույթ է հարուցել սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հոդվածներով:

Թեև, ըստ Բաքվի, զինծառայողը ինքնակամ լքել էր Լաչինի իր զորամասն ու անցել Հայաստան, բայց երեկ սահմանը ապօրինի խախտելու հոդվածը չկար քրեական վարույթում, ինչը տարակուսանք ու զայրույթ էր առաջացրել հանրության շրջանում:

Գլխավոր դատախազությունը երեկ հայտնել էր, որ քրեական վարույթը հարուցել է զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

Այս երկու վարույթները միացվել են իրար, «Ազատությանը» հայտնել են գլխավոր դատախազությունից:

Սյունիքի Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը երեկ ցերեկը կրակել էր գյուղի բնակիչներից մեկի՝ 39-ամյա կնոջ ոտքին: Միջադեպը տեղի էր ունեցել կնոջ անչափահաս երեք երեխաների ներկայությամբ: Նրանցից երկուսը վնասվածքներ են ստացել:

​
XS
SM
MD
LG