Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան

Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը և վիրավորված Անի Ավետիսյանը

Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ այսօր ուղարկվել է դատարան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կապան քաղաքում:

Ադրբեջանցի զինծառայողը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանի երեխաները: Մայրը, ըստ հարազատների, երեխաների պաշտպանելիս ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել: Ըստ Բաքվի` ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին էր ինքնակամ լքել Լաչինի զորամասը:

Հոկտեմբերի 2-ին նա կալանավորվել էր սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, Հրազդանի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Սպանելու դիտավորություն չի ունեցել, մոլորվել է»․ ՔԿ ղեկավարը՝ ադրբեջանցի զինծառայողի մասին