Սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Մաջիդ Խադեմին սպանվել է: Նրա մահվան մասին լուրը հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները՝ առանց լրացուցիչ մանրամասների:

Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի ընթացքում զոհվել են Իրանի բարձրաստիճան ղեկավարները, զինվորականները, այդ թվում՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեեին: Նրա որդու՝ այդ պաշտոնն այժմ զբաղեցնող Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին է ավելի վաղ հայտնի դարձել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոջթաբա Խամենեին Իրանի տարածքում է. Իրանի դեսպան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանում «ռեժիմի փոփոխությունը» փաստացի արդեն ընթացքի մեջ է. Թրամփ