Սլովակիան դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխի

Սլովակիան այսօրվանից կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումները Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ նշելով, որ Բրատիսլավան այս քայլին է դիմում պաշտոնական Կիևի վերջին գործողություններին ի պատասխան։

«Եթե երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահը չվերականգնի [ռուսական] նավթի տարանցումը Սլովակիա, ես կհրահանգեմ մեր երկրի համապատասխան կառույցներին դադարեցնել էլեկտրաէներգիայի վթարային մատակարարումները Ուկրաինա», - հայտարարել է Ֆիցոն։

«Ուկրանական կողմի գործողությունների հետևանքով Սլովակիան նախ զրկվեց գազ ստանալու հնարավորությունից՝ տարեկան շուրջ 500 միլիոն եվրոյի վնաս կրելով։ Այժմ էլ դադարեցվում է նավթի մատակարարումը՝ մեր երկրի համար հավելյալ լոգիստիկ դժվարությունների և վնասների պատճառ դառնալով», - ընդգծել է Սլովակիայի կառավարության ղեկավարը։

Ուկրաինայի իշխանությունների պնդմամբ՝ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները հունվարի վերջից խախտվել են ռուսական ուժերի կողմից ռմբակոծությունների պատճառով: Տասն օր առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը խողովակաշարով:

Կիևը նաև պնդում է, որ Հունգարիայի և Սլովակիայի կողմից ռուսական նավթի ու գազի շարունակվող գնումներն օգնում են ֆինանսավորել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը:

Հունգարիան և Սլովակիան ուկրաինական իշխանություններին մեղադրում են մատակարարումները միտումնավոր խոչընդոտելու մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն այսօր, հավանաբար, համաձայնության չի գա ՌԴ-ի դեմ առաջարկվող նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ. ԿալլասԲուդապեշտը «Դրուժբա»-ի պատճառով կարգելափակի նաև Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներըՀունգարիան արգելափակում է ԵՄ 90 մլն եվրոյի վարկը ՈւկրաինայինԵվրոպական Միությունը 2027-ին վերջնականապես կհրաժարվի ռուսական բնական գազից