Սիրիական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդական թաղամասերը

Սիրիա - Մարտական գործողությունների վերսկսումից հետո Հալեպի բնակիչները լքում են քաղաքը, 7-ը հունվարի, 2026թ.

Սիրիայի կառավարական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդական Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիյե թաղամասերը։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող այս շրջանների ռմբակոծությունը սկսվել է, երբ թաղամասերը փակ ռազմական գոտի են հայտարարվել և այնտեղ պարետային ժամ է սահմանվել։

Պաշտոնական Դամասկոսը պահանջում է, որ Հալեպի հյուսիսային շրջանները վերահսկող «Սիրիական դեմոկրատական ուժերը» կատարեն նախորդ տարվա մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները և վայր դնեն զենքերը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հալեպում ապրող հայ․ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը ծառայում է որպես ապաստան հայերի համարԽաղաղ բնակիչները զանգվածաբար լքում են Հալեպի քրդական թաղամասերը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործունեությունը՝ բախումների ֆոնինՆոր բախումներ Հալեպում, կա 4 զոհ