Սիդնեյի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի

Սիդնեյում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 16-ի։ Զոհերից ամենաերիտասարդը 10, ամենատարեցը 87 տարեկան է։

Հարավային Նոր Ուելս նահանգի վարչապետ Քրիս Մինսի տեղեկություններով՝ վիրավորների ընդհանուր թիվը գերազանցում է չորս տասնյակը։

Հարձակումը տեղի է ունեցել Սիդնեյի ծովափերից մեկում՝ տեղի հրեական համայնքի կազմակերպած կրոնական տոնակատարության ժամանակ։ Ավստրալական իշխանությունների փոխանցմամբ՝ ահաբեկիչները նախկինում կապեր են ունեցել «Իսլամական պետություն» խմբավորման հետ։

Հարձակման հեղինակներից մեկին սպանել են ոստիկանները, երկրորդը զինաթափվել է ահաբեկչության վայրում հայտնված շարքային քաղաքացիներից մեկի կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավստրալիայի լողափերից մեկում 15 մարդու կյանք խլած կրակոցների համար կասկածվում են հայր ու որդի


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցել է Ավստրալիայի լողափերից մեկում տեղի ունեցած միջադեպի զոհերի ընտանիքներին