Շենժենում Սի-Թրամփ-Պուտին հանդիպմանը «Խաղաղության մասին» հռչակագիր է ընդունվել

Չինաստանի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հանդիպում են Շենժենում, 19-ը նոյեմբերի, 2026թ.

Շենժենում այսօր կայացած Չինաստանի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքներով ընդունվել է «Խաղաղության մասին» հռչակագիր, որի ռուսերեն տեքստը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

Համաձայն փաստաթղթի՝ Սի Ծինփինը, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը «հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային ընթացիկ իրավիճակի շուրջ և արտահայտել են իրենց նվիրվածությունը ռազմավարական կայունության ու միջազգային անվտանգության պահպանմանը»:

ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը նաև հայտարարում են, որ հանձնառու են ՄԱԿ-ի բարեփոխմանը, «որպեսզի ՄԱԿ-ը կարողանա առավել արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության ու անվտանգության բնագավառում իր հիմնարար առաքելությանը»:

Երեք գերտերությունների առաջնորդները հայտարարել են, որ «պետությունները ծրագրում են ավելացնել նավթավերամշակման աապրանքների արտադրությունը և մատակարարումները՝ ի բարօրություն բոլոր երկրների»:

Հռչակագրի առանձին կետով քննադատվում է Միջազգային քրեական դատարանը, որին չի անդամակցում երեք երկրներից ոչ մեկը: «Երեք պետությունների ղեկավարները նշում են, որ պետությունների համաձայնության սկզբունքը և պետությունների պաշտոնական անձանց անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն, և համաձայն են, որ Միջազգային քրեական դատարանը և այլ համանման կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները», - ասված է փաստաթղթում:

Հռչակագիրն ընդգծում է, որ «միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի», և որ երեք երկրները «երկխոսություն կվարեն՝ ուղղված միջուկային վտանգների նվազեցմանը և միջուկային զենքի տարածման կանխարգելմանը»: Միջուկային զինանոցների կրճատման կամ սահմանափակման մասին նշված չէ:

Փաստաթուղթը չի շոշափում Ուկրաինայում պատերազմի թեման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կայացավ ԱՄՆ, ՌԴ և ՉԺՀ նախագահների պատմական հանդիպումը, ընդունվեց «Խաղաղության հռչակագիր» Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ կայուն աշխարհ կառուցել. ՊուտինՇենժենում այսօր կանցկացվի Պուտին-Թրամփ-Ծինփին հանդիպումԹրամփը հանդիպում է Չինաստանի նախագահի հետՇենժենում տեղի է ունեցել Պուտին-Թրամփ հանդիպում