Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, այս մասին հայտնեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը: Հակակոռուպցիոն դատարանը վաղ առավոտից քննում էր գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու քննիչների միջնորդությունը։
«Մենք ունենք իրավիճակ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից ընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլին, հատկապես՝ նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից մենք ունենք լուրջ խնդիր: Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է: Այն, որ քաղաքական հետապնդումը կարող է վերաճել և տրանսֆորմացվել այն աստիճանի, որ ընտարական գործընթացին ուղիղ միջամտություն հանդիսանա, սա, իսկապես, կարծես նորություն է», - լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ դատական ակտը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:
Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նարեկ Կարապետյանը անցումային ժամանակահատվածի երաշխավորն է լինելու». իշխող ՔՊ-ն այս սցենարը «ցնորամիտ» է որակումՉնայած սահմանադրական արգելքին՝ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է, որ վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է: