Ռուսաստանը կասեցրել է Հայաստանից կոնյակի և գինու որոշ տեսակների վաճառքը

Արխիվ

Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, հայտարարել է, թե հայտնաբերել է Հայաստանում արտադրվող անորակ ալկոհոլային խմիչքներ, և դրանց վաճառքը Ռուսաստանում կասեցվել է։

Ըստ կառույցի՝ պարտադիր պահանջներին չեն համապատասխանել «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»-ի, «Աբովյանի կոնյակի գործարան»-ի և «Շահնազարյան» գինու և կոնյակի տան արտադրանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել է «Ջերմուկ»-ի ներկրումը և վաճառքը Ռուսաստանում

Նախօրեին էլ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնեց, որ ժամանակավորապես կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում՝ դրանցում որոշ նյութերի նորմայից բարձր պարունակության պատճառաբանությամբ:

Ավելի վաղ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, թե ստուգել է և խախտումներ չի հայտնաբերել «Ջերմուկ»-ում:

Երեկվանից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից նաև ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Ըստ հաղորդագրության, «Ռոսսելխոզնադզորը» նախատեսում է ստուգել Հայաստանում գործող բուսաբուծական ձեռնարկությունները: Հայկական կողմը հաղորդել էր, որ ռուս մասնագետների խումբն արդեն ժամանել է Երևան։

Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով, ըստ ՏԱՍՍ գործակալության, երեկ «Վեստի»-ի եթերում հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Ռուս պաշտոնյան նշել է, որ հայկական ձեռնարկություններում ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակեց ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը ՌԴՌուսաստան հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումը, ըստ Փաշինյանի, հերթական աշխատանքային իրավիճակն է«Ռոսսելխոզնադզորը» խնդիր ունի նաև հայկական բանջարեղենի և մրգերի մատակարարումների հարցումԻշխանությունը վստահ է՝ ՌԴ-ն չի գնա կտրուկ գործողությունների