Ռուսական զորքերը «շարժվում են դեպի Զապորոժիե». Պուտին

Ուկրաինայում գործող ռուսական զորքերի «Արևելք» խմբավորումը «բավական լավ տեմպերով շարժվում է դեպի Զապորոժիե», այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ ռազմաճակատի այս հատվածում ռուսական զորքերը հատել են Գայչուր գետը՝ ճեղքելով ուկրաինական զորքերի պաշտպանությունը։ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքով՝ հարձակումը շարունակվում է ռազմաճակատի մի շարք այլ հատվածներում, այդ թվում՝ Դոնեցկից արևմուտք ընկած շրջաններում։

«Հարավային խմբավորման զորքերը Սևերսկ քաղաքի գրավումից հետո լայն ճակատով շարժվում են դեպի Սլավյանսկ»,-ասել է Գերասիմովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկի․ «Օտարերկրյա զորքերի ներկայությունը Ուկրաինայում անհրաժեշտություն է»Պուտինը՝ Թրամփին. «Մոսկվան կվերանայի նախկին պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը»Եթե եվրոպական զորքերը հայտնվեն Ուկրաինայում, կդառնան օրինական թիրախ Ռուսաստանի զինուժի համար. ԼավրովՈւկրաինան չի շտապում խաղաղության հասնել. Պուտին