Նախօրեին ԱՄՆ կառավարական կաբինետի նիստի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի կարգավորումից հետո Միացյալ Նահանգները «հիանալի նոր հարաբերություններ» ունի Հայաստանի հետ։
«Նախորդ գիշեր ես կանգառ կատարեցի նաև Հայաստանում Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին նախաստորագրելու համար։ Սա կարևորագույն հենասյուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի, որին Դուք [Թրամփը. - խմբ․] կարողացաք հասնել», - ասել է Ռուբիոն, - «Մենք նրանց [Հայաստանի. - խմբ․] հետ նաև կարևորագույն հանքանյութերի, ինչպես նաև ռազմավարական ներգրավման հուշագրեր ստորագրեցինք»։
Ռուբիոյի խոսքով՝ Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները «շատ երկար ժամանակ լճացած էին մնացել»։
Ավելի ուշ նախագահ Թրամփը Truth Social-ի գրառմամբ իր լիակատար աջակցությունը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՓաշինյանինՄայիսի 26-ին կարճատև այցով Երևան ժամանած Ռուբիոն և Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը նախաստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:
TRIPP համաձայնագրի ստորագրումը Միրզոյանը շաբաթների հարց է համարում: 49 տարի հայ-ամերիկյան ձեռնարկության 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, 26-ը՝ Հայաստանին: