«Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել է «Ջերմուկ»-ի ներկրումը և վաճառքը Ռուսաստանում

Արխիվային լուսանկար

Գերատեսչությունից պնդել են, թե հանքային ջուրը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը:

Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը ժամանակավորապես կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում՝ դրանցում որոշ նյութերի նորմայից բարձր պարունակության պատճառաբանությամբ:

Գերատեսչությունից պնդել են, թե հանքային ջուրը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրասիական տնտեսական միության նիստին ընդառաջ «Ռոսպոտրեբնադզոր»-ը ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին:

Ավելի վաղ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, թե ստուգել է և խախտումներ չի հայտնաբերել «Ջերմուկ»-ում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստան հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումը, ըստ Փաշինյանի, հերթական աշխատանքային իրավիճակն է«Ռոսսելխոզնադզորը» խնդիր ունի նաև հայկական բանջարեղենի և մրգերի մատակարարումների հարցում«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակեց ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը ՌԴԻշխանությունը վստահ է՝ ՌԴ-ն չի գնա կտրուկ գործողություններիԻ՞նչ կտան հայաստանյան լաբորատոր ստուգումները, եթե «Ջերմուկ»-ի խնդիրները ծագել են ՌուսաստանումԻ՞նչ է պահանջում Ռուսաստանը՝ Wildberries-ում և Оzon-ում ապրանք վաճառող տնտեսվարողներիցՌուսաստանում «Ջերմուկ»-ի արգելքն ու վաճառողների նոր խնդիրները Wildberries-ում և Ozon-ում