Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «մի քանի րոպեից» իր առաջին ուղերձը կհրապարակի, հաղորդել է նրա պաշտոնական Տելեգրամ ալիքը՝ առանց մանրամասնելու՝ դա կլինի ձայնագրված ուղերձ, թե գրավոր հայտարարություն։
Նշվում է միայն, որ անցած շաբաթավերջին ընտրված նոր առաջնորդը կխոսի պատերազմի առաջին օրը սպանված հոր՝ Ալի Խամենեիի, «ժողովրդի, զինված ուժերի, դիմադրության ճակատի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և թշնամիների հետ հարաբերությունների մասին»:
Ընտրությունից ի վեր կրտսեր Կամենեին չի խոսել, ավելի ուշ Թեհրանը հաստատել էր, որ նա վիրավոր է, միաժամանակ պնդել՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ է հայտնի Իրանի նոր առաջնորդի մասին