Մատչելիության հղումներ

Նախագահի որդու խոսքով՝ Իրանի նոր գերագույն առաջնորդը, չնայած վնասվածքներին, «ողջ ու առողջ է»

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, չնայած պատերազմի ընթացքում ստացած վնասվածքներին, «ողջ ու առողջ է», հայտարարել է կառավարության խորհրդական, նախագահի որդի Յուսեֆ Փեզեշքիանը։

Նա տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Խամենեիի վիրավորվելու մասին լուրերից հետո ճշտել է այդ տեղեկությունները և պատասխան ստացել, որ նա առողջ է։

Ավելի վաղ իրանական պետական հեռուստատեսությունը Խամենեիին անվանել էր «Ռամադանի պատերազմի վիրավոր վետերան», սակայն չէր հստակեցրել, թե ինչ վնասվածք է ստացել։

New York Times-ի հաղորդմամբ՝ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը։


XS
SM
MD
LG