Ուկրաինայի Սումի քաղաքի բնակելի շենքի ուղղությամբ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել առաջին հարկում, հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա։
Հարձակման է ենթարկվել նաև առևտրի կենտրոնը, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում են փրկարարները։
«Հենց փրկարարները սկսել են հրդեհաշիջման աշխատանքները, հակառակորդը կրկնակի հարվածներ է հասցրել։ Հարձակումներից մեկի հետևանքով ոչնչացվել է ծառայողական ավտոմեքենան, իսկ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ևս մեկ մեքենա վնասվել է», նշվում է հաղորդագրությունում։
Խարկովում հարվածի տակ է հայտնվել մի առանձնատուն, որտեղ հրդեհ է բռնկվել։ Առավոտյան հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ 12-ամյա երեխա։
Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուս զինվորականները Ուկրաինայի վրա արձակել են 58 ԱԹՍ, որոնցից 46-ը խոցվել են։ Եվս 8 անօդաչու ԱԹՍ-ներ հարվածներ են հասցրել յոթ տարբեր վայրերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիևը հայտնում է՝ ՌԴ-ն Ուկրաինային հարվածել է ամենամեծ թվով բալիստիկ հրթիռներովՌուսաստանը հարվածել է Օդեսայի մարզում նավահանգստին և Սև ծովում՝ նավիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, կան զոհերԿերչում հարվածել են երկաթուղային կայարանին, Սև ծովում՝ ռուսական նավերին Կիևից հայտնում են՝ Սև ծովում բեռնատար նավի վրա ռուսական հարվածից զոհերի թիվը հասել է 10-իՌուսական հարվածներից Օդեսայում հուլիսին 28 մարդ է զոհվել. նահանգապետՈւկրաինան մեղադրում է Ռուսաստանին թուրքական բեռնատար նավի վրա մահացու հարվածի համարՌուսական հրթիռային հարվածից Օդեսայում երկու մարդ է զոհվել