Մատչելիության հղումներ

Ռուսական հրթիռային հարվածից Օդեսայում երկու մարդ է զոհվել

Ռուսական ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային։ Զոհվել է երկու մարդ, ևս 10-ը վիրավորվել են, նրանց թվում՝ երկու երեխա, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Վնասվել է 11 բնակելի շենք, ինչպես նաև ավտոմեքենաներ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զոհերից մեկը կին է, որը հարձակման պահին երեխաների հետ զբոսնելիս է եղել այգում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է մեկ Խ-31Պ հակառադարային հրթիռ, յոթ Խ-59/69 հրթիռ և 130 անօդաչու։ Ուկրաինական ուժերը հայտարարել են հինգ կառավարվող հրթիռի և 115 անօդաչուի խոցման մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օդեսայի մարզում հարվածներ է հասցրել օդային բարձր ճշգրտության զենքով և անօդաչուներով։ Մոսկվայի պնդմամբ՝ թիրախում են եղել Օդեսայի ու Չեռնոմորսկի նավահանգստային օբյեկտները, անօդաչուների արտադրամասերը և հրշեջ նավակը։

XS
SM
MD
LG