ՌԴ-ն արձակել է 131 ԱԹՍ. ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 2 նավերի է հարվածների մասին

Անցած գիշեր ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 131 անօդաչու թռչող սարք, որոնցից 107-ը խոցվել է, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի Օդային ուժերը։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով Նիկոպոլի շրջանում մեկ մարդ է տուժել։ Նրա խոսքով՝ վնասվել են գյուղատնտեսական ձեռնարկություն, բենզալցակայան, խանութ, իսկ Կամենսկի շրջանում՝ ենթակառուցվածքներ։

Ռուս զինվորականները անօդաչու սարքով հարվածել են Խերսոնի Դնեպրովսկի շրջանում երթուղային միկրոավտոբուսի։ Վիրավորվել է 62-ամյա կին։

Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանը հարձակվել է մարզի բնակավայրերի կենսական և սոցիալական ենթակառուցվածքների, ինչպես նաև բնակելի թաղամասերի վրա։ Վնասվել է երեք բազմահարկ և ութ առանձնատուն։ Երեք մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսօր առավոտյան ռուս զինվորականները շարունակել են հարվածել Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի զինված ուժերի ծովային նավերին։

«Սև ծովի հյուսիս-արևմտյան ջրային տարածքում անօդաչու թռչող սարքերով խոցվել է ռազմական բեռներ տեղափոխող նավ։ «Նիկոլաև» նավահանգստում խոցվել է ևս մեկ նավ»,- պնդել են գերատեսչությունում։

Ուկրաինայում տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զոհեր և վիրավորներ ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներիցԹրամփն այսօր Սպիտակ տանը կընդունի Զելենսկուն և ՆեթանյահուինՌուս-ուկրաինական փոխադարձ հարվածներից զոհեր կանՈւկրաինայի հակամարտությունը սառեցնել հնարավոր չէ․ ՊեսկովՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, կան զոհեր