Պուտին. Ուկրաինա եվրոպական զորքեր մտցնելը կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ուկրաինա եվրոպական զորքեր մտցելը կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ, հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

«Դեպի ո՞ւր են նրանք հրում իրենց ժողովուրդներին, իրենց երկրները: Ռուսաստանի հետ պատերազմի՞: Այժմ նրանք խոսում են այն մասին, թե մտածում են այն մասին, թե ինչպես զորք մտցնեն Ուկրաինայի տարածք: Դա նշանակում է պատերազմ Ռուսաստանի հետ», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահը:

Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե դա Մոսկվայի դիրքորոշումն է, որը Ռուսաստանը հասցրել է ամբողջ աշխարհին:

«Դա կարմիր գիծ չէ, դա Ռուսաստանի դիրքորոշումն է, ընդ որում՝ հասցված ամբողջ աշխարհին, առաջին հերթին՝ եվրոպացիներին, բավականին կոնկրետ և հասկանալի ձևով», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Ուկրաինային պաշտպանական կարիքների համար 6.1 մլրդ եվրո հատկացնելունՊուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցով գործարք կնքել. ԹրամփՄոսկվան Աբու Դաբին է դիտարկում իբրև ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել. ԿրեմլՈւիթքոֆը հայտարարում է Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններում էական առաջընթացի մասինԿրեմլը չի բացառում վերադարձը եռակողմ հանդիպումներին. ի՞նչ են քննարկել Թրամփի բանագնացները Կիևում և Մոսկվայում