ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տունը առայժմ հակված չէ Դավոսում Թրամփ-Զելենսկի հանդիպում կազմակերպել։ Այս մասին, սեփական աղբյուրները վկայակոչելով, գրում է Politico հանդեսը։
«Զելենսկին միշտ էլ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ, քանի որ Կիևում վստահ են, որ եթե իրենք չեն խոսում ԱՄՆ նախագահի հետ, ապա դա անում են ուրիշները», - փոխանցել է Politico-ի աղբյուրը։
Պարբերականի տեղեկություններով՝ Ուկրաինայի շուրջ քննարկումների համար որոշիչ օր կարող է դառնալ հունվարի 21-ը։ Այդ օրը Դոնալդ Թրամփը Դավոսում հանդիպելու է Կիևի եվրոպացի դաշնակիցների հետ։ Վերջիններս,ըստ Politico-ի, խնդրելու են հավանություն տալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների փաթեթին։ Այն համաձայնեցվել էր այս ամսվա սկզբին Փարիզում։