Փեզեշքիանն ընդգծել է Իրանի միջուկային իրավունքները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող Իրանին զրկել միջուկային իրավունքներից՝ հղում անելով իրանական ISNA-ին, հայտնում է Reuters գործակալությունը։

«Թրամփն ասում է, որ Իրանը չի կարող իրացնել միջուկային իրավունքները, բայց չի ասում՝ ո՞ր մեղքի համար։ Ո՞վ է նա, որ պետությանը զրկի իրավունքներից», - ասել է Փեզեշքիանը։

Նախորդ շաբաթավերջին ԱՄՆ-Իրան իսլամաբադյան անարդյունք բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցային կետերից «մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բացի այն միակ կետից, որն իրոք կարևոր էր՝ միջուկային հարցը»։

Թեհրանից պնդում են, սակայն, որ քաղաքացիական նպատակներով ուրանի հարստացումը իրենց իրավունքն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել մարտական գործողությունները, եթե Իրանը չհամաձայնի ամերիկյան առաջարկներին. ՀեգսեթԹրամփ. Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին«Մենք թույլ չենք տա, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը». ԹրամփԹրամփը հայտարարել է՝ իրեն չի հետաքրքրում, թե երբ Իրանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ