Փեզեշքիանն ասել է, որ կողմ չէ պատերազմի շարունակմանը, բայց պետք է ուժեղացնեն երկիրը

Մասուդ Փեզեշքիան, Իրանի նախագահ, 1-ը սեպտեմբերի, 2026թ.

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կողմ չէ պատերազմի շարունակմանը, սակայն երկիրը պետք է ուժեղացնի դիմադրողականությունը ապագա հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար, որպեսզի ստիպված չլինեն «թշնամու հետ բանակցել այլ դիրքերից», հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը:

«Ես կողմ չեմ պատերազմի շարունակմանը, բայց մենք պետք է ամրապնդենք երկրի դիմադրողականությունը առաջիկա զարգացումներին ընդառաջ», - Իրանի առաջատար համալսարանների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է նա:

Փեզեշքիանը նշել է, որ համալսարանները պետք է օգնեն կառավարությանը «տնտեսության, կառավարման, մշակույթի, գրականության և բոլոր ոլորտներում»։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է օգտվի Z սերնդի (1997-ից 2012-ը ծնվածները) ուսանողների օգնությունից:

«Մենք պետք է համոզվենք, որ նրանք բողոքի ակցիաներով զբաղվելու փոխարեն զբաղվեն խնդիրներ լուծելով», - ասել է նա՝ հավելելով, որ որպես նախագահ՝ ինքը «քաղաքական որևէ կապ չունի որևէ մեկի հետ». - «Ես ընդունում եմ ցանկացած օգնություն նրանցից, ովքեր մեզ օգնում են լուծել երկրի խնդիրները՝ անկախ քաղաքական տեսակետից»։

Փեզեշքիանն ասել է, որ որևէ մեկի հետ կոնֆլիկտ չունի՝ «ոչ ձախ, ոչ աջ, ոչ կրոնական, ոչ էլ ոչ կրոնական», հավելելով, որ խնդիրների լուծումը «կապ չունի մարդկանց հավատալիքների կամ համոզմունքների հետ»։ «Տնտեսական միջոցառումներ իրականացնելիս պետք է հաշվի առնել երկրի պայմանները, հակառակ դեպքում դրանք կհանգեցնեն բացասական արդյունքների և կորուստների՝ խնդիրները լուծելու փոխարեն», - նշել է նա։

ԱՄՆ-ն շարունակում է Իրանի ծովային շրջափակումը՝ ի թիվս անցած ամիս հայտարարված տնտեսական խիստ պատժամիջոցների, որոնք լուրջ խնդիրներ են ստեղծում Թեհրանի համար:

Հունիսին Թեհրանը և Վաշինգտոնը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն շաբաթներ անց կողմերը խախտեցին համաձայնագիրը: Վերջին շաբաթներին կողմերը կրկին սկսել են պարբերաբար հարվածներ հասցնել միմյանց: Իրանն այսօր հայտարարել է, որ Հորմուզում ամերիկյան ջրային դրոն է խոցել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտարարել է, որ Հորմուզում ամերիկյան ջրային դրոն է խոցելԻրանի դեմ պատերազմը կավարտվի Կոնգրեսի ընտրություններից հետո. ԹրամփԻրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջաններիԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, նավթի գինն անցել է 100 դոլարըԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, նավթը գինն անցել է 100 դոլարը