Պեսկով․ «Մոսկվան կոչ է անում Իրանի դեմ ուժ չկիրառել»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Իրանի դեմ ուժային գործողությունները կարող են քաոսի հանգեցնել ողջ տարածաշրջանում», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ակնհայտ է, որ Իրանի շուրջ բանակցային ներուժը դեռ սպառված չէ։ Այդ առթիվ հարկավոր է կենտրոնանալ նախևառաջ բանակցային մեխանիզմների վրա», - նշել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան բոլոր կողմերին կոչ է անում «զսպվածություն ցուցաբերել»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ուժային ցանկացած գործողության հետևանքը կարող է դառնալ «անվտանգային համակարգերի ապակայունացումը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի բանակը կրկին հայտարարում է, որ պատրաստ է պատերազմիԻրանի ԱԳ նախարարը վաղը կմեկնի ԹուրքիաԻրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են՝ պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի. ԱրաղչիԻրանի կառավարությունը, հավանաբար, երբեք այսքան թույլ չի եղել. ՌուբիոԹրամփ․ «Մեր հաջորդ հարվածն Իրանին ավելի հզոր է լինելու»