Փաշինյանը մեկնեց Թուրքմենստան

Արխիվային լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան:

Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ վարչապետը Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Այսօր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ Թուրքմենստանում և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների հետ շփումներ կլինեն, բայց պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն:

«Եթե հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն [պաշտոնական հանդիպման], գուցե դա էլ հնարավոր կլինի: Բայց շփումներ, զրույցներ լինելու են, նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք», - նշեց վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինի և Ալիևի հետ շփումներ կլինեն, բայց հանդիպումներ պաշտոնապես նախատեսված չեն. ՓաշինյանՓաշինյանը, Պուտինը, Ալիևը Թուրքմենստան են մեկնում Մոսկվայում, Թուրքմենստանում Պուտին-Փաշինյան հանդիպում դեռ չի քննարկվում. Ուշակով