Փաշինյանը հանդիպել է Գուտերեշի հետ

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը: Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը հետևողական աշխատանքներ է տանում համաժողովը լավագույնս կազմակերպելու համար, և կարևորել է միջազգային գործընկերների բարձր մակարդակով մասնակցությունը: Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում համաժողովը կանցկացվի լավագույն կերպով:

Վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացըԵՄ-Հայաստան գործընկերությունը առաջ է շարժվում ավելի արագ, քան երբևէ. Լայեն«Մենք նստած չենք 2 աթոռի, մենք նույն հայկական աթոռին ենք նստած». ՓաշինյանՓաշինյանն ու Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումըՓաշինյան․ TRIPP-ը նոր դարաշրջան կբացի Հայաստանի համար