Մատչելիության հղումներ

Փաշինյան․ TRIPP-ը նոր դարաշրջան կբացի Հայաստանի համար

Այսօր Նյու Յորքում սպասվող միջոցառմանն ընդառաջ, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյաները պատրաստվում են ներկայացնել TRIPP նախագծի իրականացման հաջորդ քայլերը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այժմ Երևանի աշխատանքները կենտրոնացած են հենց այս նախագծի կյանքի կոչման վրա։

«Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար», - «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ ասել է Փաշինյանը՝ նշելով, որ TRIPP-ի իրականացմամբ լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը և կյանքի կկոչվի նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Վարչապետը նաև հայտարարել է, որ խաղաղության հաստատմամբ Հայաստանի ներդրումային գրավչությունը «հետևողականորեն կաճի»։

Ամերիկացի պաշտոնյաներն այսօր Նյու Յորքում նախատեսում են ներկայացնել այն ֆինանսական և ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնց միջոցով TRIPP-ը պետք է անցնի գործնական իրականացման փուլ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG