Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց է կայացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև այսօր հեռախոսազրույց է կայացել:

Կառավարության հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին՝ 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ «ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում»

«Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ Փաշինյանն ու Թրամփը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր, նաև TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։ «Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը»,- նշվում է հայկական կողմի հաղորդագրությունում:

Այսօր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ: Հայկական կողմի փոխանցմամբ՝ կողմերը նշել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը: Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է. ՓաշինյանՓաշինյանը զանգահարել է ԱլիևինՎաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց. ուր են հասել կողմերը և ինչ հարցեր են դեռ մնում չլուծված «Բոլորիս շատ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը». վարչապետ«Թրամփի ուղին» կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Լայթսթոուն400 միլիոն դոլար բյուջեով TRIPP հիմնադրամ՝ բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովի ղեկավարությամբ Վարչապետը և ԱՄՆ պաշտոնյան քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման հարցերըԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը ՍԴ-ն կքննարկի սեպտեմբերին