Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում, - իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի»,- ասել է Փաշինյանը, նշելով, թե չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա.
«Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր»,- ասել է Փաշինյանը:
«Մենք ունենք պետություն և խաղաղություն: Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա: Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, ՀՀ միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կմ տարածքից դուրս: Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար»,- Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում ասել է վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Արդարության վերականգնումից» «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում». Փաշինյանի փոխված շեշտադրումներըՊաշտոնավարման տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձների շեշտադրումներն էապես փոխվել են՝ «արդարության վերականգնումից» ու «պանթուրքիստական գաղափախոսության» դատապարտումից մինչև «Ցեղասպանության հոգեցնցման վիճակի հաղթահարում» և «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էԲազմահազար մարդիկ այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:
Երևանն ու Անկարան չորս տարի է՝ 2022-ից բանակցում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս ընթացքում ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, սակայն, դեռ թղթի վրա է մնում։ Պաշտոնական Երևանից հայտարարում են՝ Հայաստանը պատրաստ է, գնդակը Թուրքիայի դաշտում է։ Ավելին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում լրագրողներին ասել էր՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան Ադրբեջանի ազդեցության գերին է:
Հայաստանի իշխանությունններն ուղիղ ասում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ: