Պակիստանի բանակի հրամանատարն Իրանում բանակցություններ է վարել Արաղչիի հետ

Պակիստանի բանակի հրամանատար Սայեդ Ասիմ Մունիրը (ձախից երկրորդը), որին Թեհրան ժամանելիս դիմավորում է Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին, լուսանկարը հրապարակվել է մայիսի 22-ին,2026թ.

Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը նախօրեին Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդել են Իրանի պետական լրատվամիջոցները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչև ուշ գիշեր տևած բանակցությունների ընթացքում երկու կողմերը մտքեր են փոխանակել Իրանի հետ հետագա սրացումը կանխելուն և պատերազմը դադարեցնելուն ուղղված վերջին դիվանագիտական նախաձեռնությունների վերաբերյալ։

Պակիստանը շարունակում է խաղաղության համաձայնագիր կնքելու իր միջնորդական ջանքերը: Երկրի ներքին գործերի նախարարն էլ էր հանդիպել Իրանի արտգործնախարարի հետ: Ըստ իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալության՝ քննարկվել են այն կնճռոտ հարցերը, որոնց շուրջ Միացյալ Նահանգներին ու Իրանին դեռ չի հաջողվել համաձայնել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է մի քանի օր սպասել՝ Թեհրանից «ճիշտ պատասխաններ ստանալու» համար, միևնույն ժամանակ զգուշացրել, որ գործարք չկնքելու պարագայում ամերիկյան ուժերը կարող են վերսկսել ռազմական գործողությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հիմնական սկզբունքները մնում են նույնը․ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»․ ՌուբիոԹեհրանը ստացել է Վաշինգտոնի պատասխան առաջարկները, Թրամփը Իրանից «ճիշտ պատասխաններ» է սպասում Իրանն իր ռազմաարդյունաբերական բազան վերականգնում է սպասվածից ավելի արագ. CNNԻրանն ունի առաջադեմ զենքեր, որ պատրաստ է կիրառել, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի. աղբյուրԻրանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ պայքարի. Արաղչի