Փահլավի. Իրանցիները պետք է պատրաստվեն փողոցներում լայնածավալ և վճռական ներկայության

Իրանի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավի, արխիվ

Իրանի նախկին թագաժառանգ և վերջին շահի որդի Ռեզա Փահլավին X-ում գրում է, որ Իրանի գերագույն առաջնորդի մահը «վերջը» չէ։ Նա միաժամանակ կոչ է արել իրանցիներին «տապալել» Իսլամական Հանրապետությունը։

Փահլավին նշել է, որ իրանցիները պետք է պատրաստվեն «փողոցներում լայնածավալ և վճռական ներկայության», և խնդրել է նրանց գիշերը տներից վանկարկել։

Փահլավին նախկինում կոչ էր արել իրանցի պաշտոնյաներին «հանձնվել», իսկ զինվորականներին և իրավապահ մարմիններին՝ օգտագործել իրենց զենքը՝ «պաշտպանելու Իրանի մեծ ազգը», այլ ոչ թե «հանցավոր հանրապետությունը»՝ այդ «մղձավանջին» ավելի արագ վերջ դնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի և Իսրայելի համար այս պատերազմում հաղթանակ հնարավոր չէ․ Իրանի արտգործնախարարԻրանի նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում. ԱրաղչիԻրանի նախագահը հայտարարել է, որ շարունակելու են գերագույն առաջնորդի հետքերով գնալԻրանի առաջնորդ Խամենեին սպանված է