Ուկրաինական պատերազմում կողմերի կորուստների ընդհանուր թիվը 1.8 մլն է

Պատերազմը Ուկրաինայում, արխիվ

Ուկրաինայում արդեն չորորդ տարին ընթացող պատերազմի հետևանքով զոհված, վիրավորված կամ անհետ կորած ռուս և ուկրաինացի զինվորների թիվը այս գարնանը կարող է հասնել 2 միլիոնի, ասվում է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հրապարակած ուսումնասիրությունում:

Ըստ կենտրոնի՝ այս տարիներին գրեթե 1.2 միլիոն ռուս և մոտ 600 հազար ուկրաինացի զինվորական է զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել: Այսինքն՝ երկու երկրների կորուստների ընդհանուր թիվը կազմում է 1.8 միլիոն։

Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, պատերազմի ողջ ընթացքում զոհերի և վիրավորների թիվը դժվար է եղել պարզել, քանի որ Ռուսաստանը մշտապես իր զոհերի և վիրավորների ավելի փոքր թվեր է ներկայացրել, իսկ Ուկրաինան չի բացահայտում պաշտոնական թվերը։ Ուսումնասիրությունը հիմնվել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների գնահատականների և այլ աղբյուրների տվյալների վրա։

Միևնույն ժամանակ, ըստ ուսումնասիրության, կոնկրետ զոհերի թիվը շարունակում է աճել։ 2022-ի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ռուսական կողմից զոհված զինվորների թիվը մոտ 325 հազար է։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ոչ մի խոշոր տերություն զոհերի կամ մահացությունների այս թվին մոտ չի եղել», - ասվում է հետազոտությունում։

Միայն 2025-ին ռուսական կողմից զոհվել կամ վիրավորվել է մոտ 415 հազար զինվոր, միջին ամսականը կազմում է մոտ 35 հազար: Իսկ ուկրաինական կողմից, ըստ հետազոտության, պատերազմի սկսվելուց ի վեր զոհված զինվորների թիվը կազմել է 100 հազարից 140 հազար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնում է՝ ռուս-ուկրաինական բանակցություններում դրական զարգացումներ են տեղի ունենումFT. Անվտանգության երաշխիքների դիմաց Վաշինգտոնը Կիևից պահանջում է զիջել ամբողջ Դոնբասը ռուսներին Զանգվածային հարձակում Օդեսայի վրա․ կա առնվազն 22 տուժածԱբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են. ԶելենսկիԿրեմլը հայտարարում է՝ տարածքային հարցը շարունակում է հիմնարար նշանակություն ունենալ Ուկրաինայի հետ բանակցություններում

Տե՛ս նաև այստեղ