Կիրովի մարզի նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը հայտնել է, որ Կիրովում գտնվող ձեռնարկության վրա ուկրաինական հարձակման հետևանքով վեց մարդ «զոհվել է տեղում»։ Եվս 26 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Ուկրաինական տելեգրամյան ալիքները գրել էին, որ Կիրովի պաշտպանական նշանակության «Ավիտեկ» գործարանի դեմ կիրառվել է ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռը։ Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հարվածի պահին «մարդիկ նոր էին մտել արտադրական արտադրամասեր», իսկ ավելի ուշ հարձակման ենթարկված շենքից «սկսել են դուրս բերել դիեր»։
«Ավիտեկ»-ը նաև ռազմական նշանակության արտադրանք՝ հակաօդային պաշտպանության միջոցներ և ավիացիոն բաղադրիչներ է արտադրում։ Ձեռնարկությունն ընդգրկված է Եվրամիության, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների ցանկում։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ գործարանը մասնագիտացած է «երկիր-օդ» դասի զենիթային հրթիռների, օդաչուների փրկության համար նախատեսված կատապուլտային նստատեղերի, ավիացիոն համակարգերի արտադրության մեջ։
Ձեռնարկությունը ներգրավված է նաև «Տոր» զենիթահրթիռային համալիրների արտադրության ծրագրում։