«Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պուտինի՝ Վալդայի նստավայրը». Լավրով

Լուսանկարում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Անցած գիշեր «Կիևի վարչակազմը գրոհ է իրականացրել Ռուսաստանի նախագահի՝ Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի ուղղությամբ», այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ գրոհին մասնակցող բոլոր ԱԹՍ-ները ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից։

«Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս գործողությունը ձեռնարկվել է Ուկրաինայում իրադրության կարգավորմանն ուղղված ակտիվ բանակցությունների ֆոնին»,-ընդգծել է Լավրովը։

Նա շեշտել է՝ «ուկրաինական կողմի այս քայլն անպատասխան չի մնա»։

«Պատասխան հարվածի թիրախներն ու ժամկետը հստակեցված են»,- պնդել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Պաշտոնական Կիևը Լավրովի հայտարարություններին դեռ չի արձագանքել։