Ուկրաինան ԱԹՍ-երով հարվածել է Եկատերինբուրգում Wildberries-ի պահեստին

Ուկրաինական կողմը ավելի քան 300 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Եկատերինբուրգի, Սարատովի, Դոնի Ռոստովի, Բելգորոդի և Ղրիմի վրա։

Եկատերինբուրգում հարված է հասցվել Wildberries-ի պահեստին։ Պահեստի մոտ գտնվող մեքենաները հրդեհվել են, հայտնում է Настоящее Время-ն:

Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Wildberries-ը հայտարարել է, որ աշխատակիցները տարհանվել են, և պահեստը չի վնասվել։ Նույնը հաստատել են նաև տեղական իշխանությունները։

Wildberries-ի պահեստները վերջին օրերին արդեն մի քանի անգամ հարձակման են ենթարկվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այդ լոգիստիկ կենտրոններն օգտագործվել են անօդաչուների և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ պատժամիջոցային բաղադրիչներ մատակարարելու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական հարվածներից Ռուսաստանում կրկին Wildberries-ի պահեստներ են այրվել, կան տուժածներՀարվածներ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին. տուժում են նաև հայաստանցի վաճառողները«Ներգրավված էին ռուսական բանակի մատակարարման գործում». Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումըՈւկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին, տուժածներ կան