Ուֆայում ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո հրդեհվել է նավթավերամշակման գործարանը

Ռուսաստան, Բաշկորտոստան- Հրդեհը Ուֆայի նավթավերամշակման գործարանում, 1-ը օգոստոսի, 2026թ.

Այսօր առավոտյան Ուֆայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են հարձակվել:

«Ետ է մղվել անօդաչու թռչող սարքերի հերթական գրոհը Ուֆայի վրա: Խոցված անօդաչուի վայր ընկած բեկորներից արդյունաբերական գոտու տարածքում ծուխ է առաջացել», - հաղորդել է ռուսաստանյան Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը:

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները, մինչդեռ, Ուֆայի արդյունաբերական գոտում միանգամից մի քանի հրդեհների լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում:

Բաշկորտոստանում շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 9:35 օդային տագնապ է հայտարարվել, «Ռոսավիացիա»-ն էլ հաղորդել է Ուֆայի օդանավակայանի փակման մասին:

Astra հրատարակության վերլուծաբանը հրդեհի լուսանկարների և տեսանյութերի հիման վրա եզրակացրել է, որ սև ծխի երկու սյուն է բարձրանում «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ» նավթավերամշակման գործարանի վրա:

Astra-ի տվյալներով՝ այդ ձեռնարկությունը տարեկան վերամշակում է մինչև 8.2 միլիոն տոննա նավթ, ինչպես նաև թողարկում է շարժիչային վառելիք, նավթային կոքս, հեղուկացված գազ, ծծումբ և արոմատիկ ածխաջրածիններ:

Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա նախորդ հարձակումը տեղի էր ունեցել հունիսի 25-ին:

Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին, ինչը Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի պատճառ է դարձել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ-ները Վոլգոգրադի մարզում և Թաթարստանում հարվածել են Wildberries-ի պահեստներինԿիևի նոր մարտավարությունը. ինչո՞ւ է Ուկրաինան հարվածում Wildberries-ինՈւկրաինական դրոնները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին և Wildberries-ի պահեստինԶոհեր Խերսոնում և Տագանրոգում՝ ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներիցՌուսական բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարվա վերջՏյումենի նավթավերամշակման գործարանում ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվելՌուսաստանում նավթամթերքի արտադրությունը հունիսին կտրուկ նվազել էՊուտինը ՌԴ վառելիքի շուկայի բարդությունները «ժամանակավոր» է համարում