Պարսից ծոցի ոչ մի երկիր չի կարող նավթ արտահանել, եթե որևէ երկիր խոչընդոտի Իրանին սեփական նավթը վաճառելու հարցում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է՝ եթե Իրանի անվտանգությանը որևէ բան սպառնա, ապա տարածաշրջանային ոչ մի ենթակառուցվածք անվտանգ չի լինի:
«Ինչպես արդեն նշել ենք, թե՛ ամերիկացիները, թե՛ այլ երկրներում բնակվողները պետք է հասկանան, որ այն տարածաշրջաններում, որտեղ մենք նավթ չենք վաճառում, ոչ ոք չի վաճառի։ Եվ եթե մեր անվտանգությունը չապահովվի, ոչ մի ենթակառուցվածք չի կարող անվտանգ լինել»,- ասել է Ղալիբաֆը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պատերազմի պատճառը միջուկային ծրագիրը չէ, ԱՄՆ-ն նպատակ ունի «մասնատել» ու «թալանել» Իրանը. ՄոհեբիԱմերիկացիները պետք է իմանան «ճշմարտությունը»
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակն իր հերթին հայտարարել է, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը «ստում է» և ամերիկացիներին չի ներկայացնում ճշմարտությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի «գործած հանցագործությունների» մասին, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների, համալսարանների, մզկիթների և եկեղեցիների ռմբակոծությունների մասին։ Գեներալ Հոսեյն Մոհեբին ասել է, թե ժամանակն է, որ ամերիկացիներն իմանան ճշմարտությունը և փոխեն գործող վարչակազմին։
«Ես կարծում եմ՝ ամերիկացի ժողովուրդը տեղյակ չէ այս իրականությանը։ Եթե նրանք տեղյակ լինեին, անպայման այլ կերպ կմտածեին և անպայման ճնշում կգործադրեին իրենց վարչակազմի վրա։ Այս խաբեբա վարչակազմը պետք է փոխարինվի»,- ասել է Մոհեբին։
Իրանցի պաշտոնյան նաև ասել է, որ Իրանը նպատակ չունի միջուկային զենք ստեղծել, ապա պնդել է, թե Իրանի դեմ պատերազմը կապ չունի Թեհրանի միջուկային ծրագրի հետ: ԱՄՆ-ն, ըստ նրա, այս պատերազմը սկսելով պարզապես նպատակ ունի «մասնատել» ու «թալանել» երկիրը:
Իրանը դո՞ւրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից
Ու մինչ Մոհեբին Վաշինգտոնին մեղադրում է ստախոսության մեջ, Իրանի խորհրդարանի փոխնախագահը հայտնել է, որ խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից երկրի դուրս գալու օրինագիծը։ «Պաշտոնապես ներկայացվելուց հետո այն կքննարկվի նույն օրը»,- իրանական Fars գործակալության հետ զրույցում ասել է Ալի Նիքզադը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանը չի վստահում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ու դրա տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ պնդելով, որ թե նա միայն պաշտոնական ստուգումներ է կատարում և բացասական զեկույցներ հրապարակում Իրանի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցըՌուսաստանը դեմ է
Իրանի գործընկեր Ռուսաստանը, որը մեծապես ներգրավված է Թեհրանի միջուկային ծրագրում և շահագործում է Իրանի միակ՝ Բուշեհրի ատոմակայանը, հայտարարել է, որ չի ցանկանում, որ Իրան դուրս գա այս համաձայնագրից: Կրեմլի խոսնակն ասել է, որ Նիքզադի հայտարարությունը հավելյալ պարզաբանման կարիք ունի:
«Մենք չէինք ցանկանա, որ Իրանը դուրս գա այս պայմանագրից: Մենք այն համարում ենք չտարածման ռեժիմի անկյունաքարը: Եվ դեռ հույս ունենք, որ Իրանը կմնա այս պայմանագրի կարևոր և պատասխանատու կողմ»,- ասել է Պեսկովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը հերքել է, թե առաջարկել է մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները միջուկային ծրագրում զիջումների դիմացԲանակցությությունները շարունակվում են
Իսկ այս ընթացքում կատարցի միջնորդները Նյու Յորքում առանձին բանակցություններ են վարում Իրանի արտգործնախարարի և ամերիկյան կողմի հետ: Բանակցությունների կենտրոնում նախորդ շաբաթ Իրանի ներկայացրած առաջարկի փոփոխված տարբերակն է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հերքել է լուրերը, թե առաջարկել է մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները և ազատել իրանական սառեցված միջոցները՝ Թեհրանի կողմից միջուկային զիջումների դիմաց։ «Դա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչն չեմ առաջարկել»,- սոցցանցում գրել է Դոնալդ Թրամփը: