NYT-ն հրապարակել է Խամենեիի նստավայրի առաջին արբանյակային լուսանկարը հարվածներից հետո

Վաղ առավոտից Իրանի ուղղությամբ սկսված հարձակումներից հետո New York Times-ը հրապարակել է Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական նստավայրի առաջին արբանյակային լուսանկարը՝ Թեհրանի Պաստոր հրապարակի մոտ։

Լուսանկարում երևում է, թե քանի շենք է հողին հավասարվել։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին ալիքը թիրախավորել է Իսլամական Հանրապետության կառավարության մի քանի պաշտոնյաների, այդ թվում՝ Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ վերջիններս ողջ են և տեղափոխվել են անվտանգ վայր։

Այս տեղեկությունն անկախ աղբյուրներով դեռ հնարավոր չէ ճշտել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Էպիկական զայրույթ». ի՞նչ է հայտնի ԱՄՆ-Իսրայել-Իրան առճակատումից այս պահին


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու ԱՄՆ հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է