Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտը հայտարարել է, որ զղջում է սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնին երբևէ հանդիպելու համար։
Պետական ալիքով ելույթ ունենալիս թագաժառանգը հազիվ է զսպել արցունքներն ու խոսել է դողացող ձայնով։ Արքայադուստրը ընդունել է, որ մի քանի տարի շարունակ կապ է պահպանել Էփշտեյնի հետ, այդ թվում նաև այն ժամանակ, երբ ամերիկացի ֆինանսիստն արդեն առաջին անգամ դատապարտված էր։
«Ես չգիտեի, որ նա սեռական հանցագործ է», - ասել է 52-ամյա արքայադուստրը, որը երկարատև լռությունից և հանրային մեծ կշտամբանքից հետո է առաջին անգամ բարձրաձայնում այս մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էփշտեյնի գործով 12 ժամ տևած հարցաքննությունից հետո նախկին արքայազն Էնդրյուն ազատ է արձակվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էփշտեյնի գործով հետաքննության ֆոնին՝ հրաժարական է տվել Դավոսի ֆորումի նախագահը