Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան

Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև խմբակցությունում, այս մասին այսօր Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում հայտարարել է նախարար Սրբուհ Գալյանը:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն արդեն պատրաստ է, ինչպես և խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,-ասաց նախարարը:

Նոր Մայր օրենք ունենալու գլխավոր ինտրիգը գործող Սահմանադրության նախաբանում հղումն է Անկախության հռչակագրին: Այն հանելուն մոտ մեկ տարի առաջ կողմ է արտահայտվել վարչապետը: Օրերս վերահաստատեց իր դիրքորոշումը. «Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ասեմ՝ ինչու, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- հայտարարել է վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հենց Անկախության հռչակագիրը չլինի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Ալիև

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ մնացած նախապայմանն է։ Այդ փաստաթուղթը, ըստ Ադրբեջանի, տարածքային պահանջ է պարունակում իր նկատմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մարտին. ինչ է քաղաքացիներին հայտնի նոր փաստաթղթիցԺամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ. Գալյան«Սահմանադրությունից հռչակագիրը չի կարող հանվել, դա Հայաստանի ծննդականն է». Սաքունց