Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ

Իսրայելի վարչապետը կոչ է արել Միացյալ Նահանգներին Թուրքիային չվաճառել ամերիկյան F-35 կործանիչներ։

«Դա կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը», - ասել է Բենյամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ավելի ուշ կմեկնի Անկարա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու, որի ընթացքում ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն նաև այդ հարցը։

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին վատթարացել են․ Անկարան Թել Ավիվին մեղադրում է Գազայում ցեղասպանություն գործելու և ռազմական հանցագործությունների համար, Իսրայելի կառավարությունն էլ ի պատասխան շաբաթներ առաջ ճանաչեց 1915 թվականի հայերի ցեղասպանությունը՝ նախագիծն ուղարկելով խորհրդարան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը